Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսերը

սպասարկում է ողջ Սյունիքի մարզի ազգաբնակչությանը՝ ցուցաբերելով բուժական և կանխարգելիչ օգնություն Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածքների հոգեկան և թմրաբանական խանգարումներ ունեցող անձանց: 

Մեր մասին

“Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր” ՓԲԸ-ն սպասարկում է ողջ Սյունիքի մարզի ազգաբնակչությանը՝ ցուցաբերելով բուժական և կանխարգելիչ օգնություն Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածքների հոգեկան և թմրաբանական խանգարումներ ունեցող անձանց: 
80 մահճակալի համար նախատեսված ստացիոնար բաժանմունքում 10 մահճակալ հատկացված է թմրաբանական խանգարումներով հիվանդներին: Ստացիոնարի օրական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 70 հիվանդ: Ամեն տարի ստացիոնար բաժանմունքում բուժվում են մոտ 450 հիվանդներ: Ամբուլատոր բաժանմունքում այցերի օրական միջին թիվը կազմում է 20: Դիսպանսերային բաժնում գործում է թմրաբանական կաբինետ:
Հիմնադրվել է 1968 թ. որպես միջշրջանային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Մինչ 2001 թ.-ը դիսպանսերի բաժանմունքները 12 անգամ ենթարկվել են տեղահանում-տեղափոխումների. ստացիոնար բաժանմունքը տեղակայվել էր Կապանից 16 կմ հեռու՝ Արծվանիկ գյուղում, իսկ դիսպանսերային բաժանմունքը՝ Կապան քաղաքում: Բաժանմունքների տարանջատվածության արդյունքում մեծապես տուժել է բուժսպասարկման որակը: 2001 թ.-ին ձեռքբերելով նոր մասնաշենք, Դիսպանսերն իր երկու բաժանմունքները միավորել է մեկ վայրում՝ դրանով իսկ ապահովելով բաժանմունքների փոխհամաձայնեցված գործունեությունը: Քարուքանդ վիճակում գտնվող մասնաշենքը 2003-2004 թթ. ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Միջազգային Զարգացման Գործակալության միջոցներով, համայնքի և Դիսպանսերի համաներդրումներով, “Փրկեք Երեխաներին” միջազգային կազմակերպության կողմից ենթարկվել է մեծածավալ հիմնանորոգման, որից հետո ներդրվել են ռեաբիլիտացիոն թերապիաներ:

Կանոնադրությունը կարող եք բեռնել այստեղից

Առո#ղջապահության նախարարության կողմից տրված լիցենզիա բեռնել այստեղից

Ստացիոնարի օրական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 70 հիվանդ
Ամբուլատոր բաժանմունքում այցերի օրական միջին թիվը կազմում է 20
Ընդամենը հիվանդների քանակը 3500

Կարծիքներ և առաջարկներ

Ձեր ծառայությունից մենք շատ գոհ ենք: Հատկապես աշխատակիցների վերաբերմունքից:
Աննա կարապետյան
Բարձրակարգ ծառայություններ և հոգատար վերաբերմունք:
Կարինե Գևորգյան
Ձեր ծառայությունից մենք շատ գոհ ենք: Հատկապես աշխատակիցների վերաբերմունքից:
Գրիգոր Գևորգյան