Խաղողի հենահարթակի կառուցումը

“Սյունիքի Մարզային Նյարդահոգեբուժական Դիսպանսեր” ՓԲԸ և “Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի բարեգործություններ Հայաստան” բարեգործական միության ֆինանսական աջակցությամբ ՍՄՆՀԴ ՓԲԸ մասնաշենքի գետափնյա կողմում կառուցել ենք խաղողի հենահարթակ:

Բարեգործների կողմից տրամադրված նյութերով տեղում ինքներս, աշխատանքային թերապիայի մեջ ընդգրկելով բազմաթիվ ցանկացող հիվանդների: Դիսպանսերն ապահովել է իր ներդրումը ընդհանուր արժեքի 10% չափով: Աշխատանքները սկսեցինք 05.11.2015թ-ին և ավարտեցինք 24.11.2015թ-ին:

Դիսպանսերի “Փոքր գյուղատնտեսության և ռեաբիլիտացիայի” ծրագրի շրջանակներում տարածքից գոյացած բերքը մուտքագրվում է պահեստ և ճաշացանկով հատկացվում հիվանդներին: Այս տարի մուտքագրել և հիվանդների սնուցման հարցում ներդրել ենք 1073 կգ միրգ ու բանջարեղեն 253 600 դրամ ընդհանուր արժողությամբ, որի մեջ նաև 92 կգ խաղող: Նախատեսվում է ավելացնել խաղողի թփերը հետագայում բերքի քանակը 400-500 կգ-ի հասնելու ակնկալիքով: Հենահարթակը կառուցվել է 9մետր x 39 մետր չափերով և կապահովի 351 քառ. մետր մակերես: