Վերականգնողական թերապիաների սրահ

2016թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան դրամաշնորհային ծրագրով, “Զարգացման Նախաձեռնություններ” ՀԿ-ի հետ համատեղ, չգործող նախկին ռենտգեն կաբինետը վերանորոգվել և հանդերձավորվել է որպես վերականգնողական թերապիաների սրահ, որտեղ կենտրոնացել են երաժշտական, սպորտային, արվեստի թերապիաները:

Այս սրահը հնարավորություն է տալիս բազմաթիվ միջոցառումներ անցկացնել նաև ձմռանը, անձրևոտ, եղանակային անբարենպաստ օրերին: Ծրագրի շրջանակում ձեռքբերված գույքին ավելացվել է նաև դիսպանսերի ունեցածը գույքը: Սրահում տեղադրվել են նաև էկրան, պրոյեկտոր, սեղան, ամբիոն, գրադարակներ, որոնք կծառայեն անձնակազմի սեմինար պարապմունքների, նաև գիտաժողովների կազմակերպմանը: Դիսպանսերը բոլոր ծրագրերում ապահովել է իր համաներդրումները: Գերմանիայի դաշնության դեսպանատան դրամաշնորհը կազմել է 8000 Եվրոյին համարժեք գումար, ՀԿ-ի կողմից նվիրաբերության ընդհանուր արժեքը՝ 4534000 դրամ, դիսպանսերի համաներդրումը՝ մոտ 250000 դրամ: