Տաք ջրի մատակարարման համակարգ

Բժշկական ու կենցաղային սպասարկման մակարդակն էլ ավելի բարձրացնելու, տնտեսում ունենալու և էկոլոգիան պաշտպանելու նպատակով ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, բարերարների ֆինանսավորմամբ (Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագիր, Գլոբալ Էկոլոգիական Ֆոնդ)

տեղադրել ենք արևային էներգիայի վրա հիմնված տաք ջրի մատակարարման համակարգ, որը շահագործման է հանձնվել 2014թ. հունիսին: Արդյունքում զգալիորեն լավացել է բուժսպասարկման ու խնամքի որակը, բարձրացել սանիտարա-հիգիենիկ անվտանգությունը: 2014թ. դեկտեմբերյան արևոտ օրն այս համակարգի տաք ջրով բաղնիք են արել 52 հիվանդներ:
Տաք ջուրը հիվանդներին ու աշխատակիցներին հասանելի է Դիսպանսերի 18 հատվածում: 2014թ. հաշվարկով տարեկան կխնայենք 5000 եվրոյին համարժեք գումար և մթնոլորտ չեն արտանետվի 12 տոննա այրման արգասիքներ: